ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը միացել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման՝ իր գործընկերների կոչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

251418

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը միացել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման՝ իր գործընկերների կոչին՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրելով.

«Դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց սննդի, բժշկական օգնության և առաջին անհրաժեշտության այլ պարագաների հասանելիության։

Այդ գործողությունները անմարդկային են և անընդունելի։ Ես միանում եմ իմ գործընկերներին՝ շրջափակման անհապաղ դադարեցման կոչին»:

--00—ՅՄ