Փաշինյանը 102-րդ բազան հեռացնելու քաղաքականություն է իրականացնում, բացեց Օվերտոնի պատուհանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Փաշինյանը 102-րդ բազան հեռացնելու քաղաքականություն է իրականացնում, բացեց Օվերտոնի պատուհանը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ, Փաշինյանը ասուլիսի ժամանակ խեղճի և հարիֆի դերի մեջ էր մտել և Ալիևի ասածներն էր կրկնում կամ ասում էր այն, ինչը կասեր Ադրբեջանի նախագահը։

Պատգամավորի կարծիքով, Փաշինյանը երբ ասում է 29 հազար 800 քառ. կմ, ապա թող իմանա, որ իր հայրենի գյուղ չի կարողանալու գնալ, Տավուշի մարզ գնալը խնդիր է լինելու։ Մանուկյանի պնդմամբ, Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը էլ ավելի է երկարացնում Ալիևի լեզուն։

--00—ԱՊ