Բայրամովը ԱՄՆ պաշտոնյային ասել է՝ իբր անհիմն է միջանցքի փակման հետևանքով ԼՂ շրջափակման մասին պնդումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ Կողմերը քննարկել են Լաչինի միջացքի շուրջ առկա իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը իբր «խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Լաչինի միջանցքն օգտագործել ռազմական սադրանքների, ականների անօրինական տեղափոխման և տեղադրման, անօրինական տնտեսական գործունեության և բնական ռեսուրսների «թալանման» համար, և որ իբրև թե «հայկական կողմը չի կատարել Լաչինի միջանցքում բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները»։

Բայրամովը նաև «բացարձակ անհիմն է անվանել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով հայերի շրջափակման պնդումները և հումանիտար աղետի առաջացումը», ապա ընդգծել, թե իբրև ամեն օր մարդասիրական նպատակներով ճանապարհից օգտվում են Կարմիր խաչի և խաղաղապահ առաքելության մեքենաները։

--00—ԼՄ