Սեյրան Օհանյանն այսօր ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

օ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց անձամբ Օհանյանը։

Պատգամավորն ասաց, որ սա առաջին դեպքը չէ։ «Պաշտպանության նախարար եմ եղել, տարբեր հարցերով երբեմն հրավիրում են հարցաքննության։ Շատ դեպքերում ինձանից պարզաբանումներ են պահանջում, մասնագիտական հարցեր քննարկում։

Այս անգամ հարցաքննվել եմ որպես վկա։ Գաղտնիությունից ելնելով՝ թո՛ւյլ տվեք՝ չասեմ, թե ինչ գործով»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ