Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

l-0x0wh-2048x1194z-0.3838

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

--00—ՅՄ