Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պարգևատրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

8c29a0fe-474d-4efd-b326-1be352975742.jpg

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին:

Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, պարգևը հանձնել է ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը:

Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնը այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝ հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ: Արսեն Գուլամիրյանը նաև մաստեր կլաս է անցկացրել: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ մշտապես կապը պահում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում ապրող հայ բռնցքամարտիկների հետ:

--00—ԶՀ