Բոլսոնարուի կողմնակիցները գրավել են Կոնգրեսի շենքը Բրազիլիայի մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

еее-f94683d0b02d

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները, ովքեր անցած տարեվերջից բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, գրավել են Կոնգրեսի շենքը Բրազիլիայի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Folha թերթը հայտնում է, որ Կոնգրեսի շենք ներխուժումը կարճ է տևել, և ցուցարարներն արդեն լքել են այն։

--00—ՅՄ