Միասնական ու կազմակերպված աշխարհահայության համար Լաչինի միջանցքը բացելը ժամերի հարց էր․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

66e479c1a9acbd08443bf7f0aec00765_M

Ծանր վիճակում Հայաստանի և Արցախի հայացքները կրկին ուղղվել են դուրս` դեպի Հայկական աշխարհ, և այնտեղից ակնկալում են աջակցություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

«Բայց չեն ուզում ընդունել, որ Հայկական աշխարհը պառակտված է, նույնիսկ ավելի, քան Հայաստանում և Արցախում, իսկ կայացած ու կազմակերպված կառույցների մեծ մասը քայքայված ու կազմալուծված են:

Այս իրավիճակում ակնկալել աշխարհահայության լայն կոնսոլիդացիա ուղղակի անհնար է, հատկապես, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ, այլև անմիջական մասնակցություն են ունեցել Հայկական աշխարհը պատակտելու և տարբեր խմբերի ու անհատների միջև ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու հարցում:

Գրեթե հինգ տարի գոռացինք, որ չի կարելի պառակտել ազգը, իրար դեմ հանել տարբեր շերտեր, խմբեր ու անհատներ, սերմանել ատելություն ու թշնամություն միմյանց նկատմամբ, բացատրեցինք, որ անհրաժեշտ է ձևավորել ազգային գաղափար և դրա շուրջ կոնսոլիդացնել աշխարհահայությանը:

Բայց ունենք այն, ինչ ունենք․․․

Կարճ ասեմ. Թուրքիան չի վախենում Հայաստանից, Թուրքիան սարսափում է կոնսոլիդացված ու կազմակերպված Հայկական աշխարհից, քանի որ լավ գիտի, թե ինչ ուժ ունի աշխարհահայությունը և ինչեր կարող է անել Հայաստանի ու Արցախի համար:

Միասնական ու կազմակերպված աշխարհահայության համար Լաչինի միջանցքը բացելը ժամերի հարց էր»։

--00—ՅՄ