Իշխանությունները դատավոր Մնացական Մարտիրոսյանին անձամբ են կանչել, ասել՝ դիմում գրի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Capture

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ հայտնի Մացոյին, Հակակառուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցանկից հանելը պատահական չի եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, քաղաքական իշխանությունները նրան անձամբ են կանչել եւ ասել, որ իր անվան շուրջ հանրային հնչեղությունն այնքան մեծ ու բացասական է եղել, որ լավ կլինի նա հանի իր թեկնածությունը եւ դիմում գրի, ինչն էլ Մնացականյանն արել է:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՅՄ