Միութենական պետության հարցը բարձրացել է իշխանության սխալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Միութենական պետության հարցը բարձրացել է իշխանության սխալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, Փաշինյանի իշխանությունը ամենառուսամետն է, նրանք քառապատկել են կախվածությունը ՌԴ-ից։ Ըստ Նորիկյանի՝ մենք ՌԴ-ի հետ թշնամանալու ռեսուրս չունենք և պետք է կարգավորենք հարաբերությունները Մոսկվայի հետ։

Նորիկյանի պնդմամբ, ամբողջ ՀՀ-ն է դառնալու Լաչինի միջանցք, եթե անկլավների հարց բարձրանա, իսկ դրա վտանգն իսկապես կա։

--00—ԱՊ