Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

175073

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այնտեղ դեկտեմբերի 28-ին կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայության ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ճգնաժամը, փախստականների հարցը, Սիրիայի տարածքներում գտնվող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի մեխանիզմները։

Սիրիայում և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար ձեռք բերվել համաձայնություն շարունակել եռակողմ ձևաչափով հանդիպումները։

Նշենք, որ սա Թուրքիայի և Սիրիայի միջև բարձր մակարդակի առաջին պաշտոնական հանդիպումն էր վերջին 11 տարվա ընթացքում։

--00—ՅՄ

«»