Պեմզաշենի սպանության համար մեղադրվող Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Պեմզաշենում տեղի ունեցած սպանության համար մեղադրվող Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Պեմզաշենի սպանության գծով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը և հավելել.

«Ըստ փորձագետի եզրակացության՝ Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։

Ըստ տեղեկությունների Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի և հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում:

--00—ԼՄ