Խորվաթիան դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Ֆուտբոլի ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։ 

Հանդիպման 7-րդ րոպեին խորվաթ պաշտպան Գվարդիոլը բացեց հանդիպման հաշիվը։ Բայց Դալիչի սաների ուրախությունը երկար չտևեց․ երկու րոպե անց Դարին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։

Թիմերն ընդմիջման գնացին խորվաթների առավելությամբ՝ 2:1: Երկրորդ կեսի մեկնարկում՝ խաղային իրավիճակներից մեկի ժամանակ, Մարոկկոյի ընտրանու ֆուտբոլիստներից մեկը խախտեց խաղի կանոնները խորվաթների նկատմամբ, սակայն մրցավարը չնշանակեց 11 մետրանոց հարվածը: Մարոկկոյի ընտրանին, սակայն, չէր ընդունում գործող հաշիվը և դիրքային գրոհներ էր կազմակերպել: Ի վերջո Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին 2:1 հաշվով և դարձավ Մունդիալ--2022-ի բրոնզե մեդալակիր

--00--ԱՀ