Սյունիքում Ford Transit-ը մխրճվել է KamAZ-ի հետնամասին ամրակցված զինտեխնիկայի մեջ․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot 2022-12-17 132101

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210 կմ հատվածում Արցախի Հանրապետության բնակիչ 47-ամյա Գենադի Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է դիմացից համընթաց երթևեկող 19-ամյա Համելտ Ի․-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված KamAZ մակնիշի ավտոմեքենային ամրակցված զինտեխնիկային։ Այս մասին տեղեկանում ենք shamhsyan.com-ից։

Վթարի հետևանքով Ford-ի վարորդ Գենադի Հ․-ն և նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Դավիթ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
--00—ՅՄ