Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

2

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության հկ-ի դիմաց վարչապետի տինոջը դիմավորել են Կոտայիք մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» հկ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:

2004-ին ստեղծված հասարակական կազմակերպության նպատակը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացումն էր: Հիմադրման օրից ի վեր կազմակերպությունը օգնում է ֆերմերներին արտադրել բարձորակ, բարձրարժեք ու մրցունակ գյուղմթերք և դա անում են ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ստեղծման ու զարգացման միջոցով:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է տարածքում, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին, որոնց թիվն անցնում է 200-ը:

«Կանաչ արահետի» սկզբունքներից է կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով նպաստել գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և դա անոում են կրթական, ներդրումային ծրագրերով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Իրականացնում են նաև բնապահպանական ծրագրեր, ապացուցելով, որ բնությունը պահպանելով ևս կարելի է եկամուտ ստանալ: Տարածքում աճեցնում են էնդեմիկ և վերացման եզրին հայտնված բուսատեսակներ` զանգեզուրյան ալոճ, տանձերի վերացող տեսակներ և այլն:

«Կանաչ արահետի» հաջողած ծրագրերից է ամեն տարի անցկացվող «Բերքի փառատոնը», որը համախմբում է հարյուրավոր գյուղատնտեսների, գործարարների, ապահովում հարթակ՝ ուղիղ կապ հաստատելու և բարձրորակ գյուղմթերք վաճառելու համար: Բերքի տոնը հենց այս տարածքում է անցկացվում, Նունե Սարուխանյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տաղավարները, ուսուցման կենտրոնը:

«Կանաչ արահետում» ուշադրություն են դարձնում ամեն դետալի` հողատեսակից մինչև տարքծքի խոնավության աստիճան ու լուսավորություն:

Կազմակերպության ջանքերով Արցախի տարբեր բնակավայրերում 51 ջերմոց է կառուցվել, որպեսզի բարձրարժեք գյուղատնտեսությունը այդտեղ ևս զարգանա:

Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե արդյոք կայուն ու բարձրարժեք գյուղատնտեսությունը տարածված է գյուղական համայնքներում: Նունե Սարուխանյանի խոսքով, տարեցտարի խելացի գյուղատնտեսությունը` ժամանակակակից տեխնոլոգիաներով ու բարձրարժեք բույսերով տարածում է գտնում ֆերմերների շրջանում, իենք էլ կիսվում են փորձով ու գիտելիքով:

«Կանաչ արահետը» Կոտայում, Տավուշում և Շիրակում հիմնել է «Ուսուցման կանաչ կենտրոններ», որոնք զբաղվում են տվյալ համայնքների հետ աշխատանքով, ուաուցումով: Նպատակ ունեն նման ուսուցման կենտրոններ հիմնել բոլոր մարզերում:

Ջրվեժից Աննա Հակոբյանն ուղևորվել է Առինջ գյուղ՝ «Լևոնի աստվածային գետնափոր» թանգարան: Այստեղ նրան դիմավորել են Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանն ու թանգարանի տնօրեն Ալիտա Առաքելյանը:

Վարպետ Լևոնը հեռավոր 1985-ին է սկսել փորել գետնափորը՝ կնոջ խնդրանքով, կարտոֆիլի հոր փորելու նախնական մտադրությամբ: Այդ օրերին վարպետ Լևոնի աչքերին տեսիլք է եկել ու մի ձայն հորդորել է նրան շարունակել փորել և փորագրել այն, ինչ տեսնում է տեսիլքներում: Այդպես էլ արել է Լևոն Առաքելյանը, 23 տարում փորելով 21 մետր: «Լևոնի աստվածային գետնափորը» 6 սենյակ ունի մոտ 300 քմ մակերեսով: Գետնափորը ձեռքով է փորել`մուրճով ու հատիչով: Լևոն Առաքելյանը կյանքից հեռացել է 2009 թվականին, մեկ քառորդ դար ստեղծած ստորգետնյա թանգարանը թողնելով ընտանիքին:

Աննա Հակոբյանը, վարպետի դստեր ուղեկցությամբ շրջել է գետնափորում և տպավորված դուրս եկել, արձանագրելով, որ վարպետի ձեռքի գործը կամքի մեծ ուժ պահանջող աներևակայելի աշկատանք է:

Վարչապետի տիկնը շրջել է նաև փոքրիկ տուն-թանգարանում, որտեղ վարպետի գործիքներն ու աշխատանքային հագուստն է ցուցադրված, գրություն է թողել թանգարանի մատյանում:

Նույն համայնքի Կամարիս գյուղում Աննա Հակոբյանն այցելել է «Ռոք բերի» հատապտուղների արտադրամաս, տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել արտադրամասում, ծանոթացել գործունեությանը:

Ծնվել ու մեծանալով գյուղում, Ալեքսանը ծանոթ էր գյուղերի խնդիրներին, որոշել էր իր ներդրումը հենց գյուղատնտեսության մեջ կատարել: Նպատակը նոր տեխնոլոգիաների միջոցով ջերմատնային տնտեսության զարգացումն էր, բարձրորակ արտադրանք ստանալն ու աշխատատեղեր հիմնելը: 2018-ին հիմնած 11 հա ջերմատների համար Ալեքսանդր Առաքելյանը 13.5 մլն եվրո ներդրում է կատարել, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ, աճեցրել բարձրորակ արտադրանք, որի 95 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, մնացած մասը Հայաստանում է սպառվում:

Առաքելյանը նպատակ ունի ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Վստահ է, որ այս ջերմոցները տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են եվրոպական ջերմատների 80 տոկոսինմ

Առաջին փուլով 5 հա ելակի ջերմատուն են հիմնել, որը ընկերության գլխավոր արտադրանքն է: Բերքը բիոլոգիապես մաքուր է, քանի որ աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, ընկերությունում քիմիկատները բացառել են 95 տոկոսով, իսկ վնասատու միջատների դեմ պայքարում են գիշատիչ միջատներով` բնության օգնությամբ:

Ընկերության հիմնադիրը վարչապետի տիկնոջը ներկայացրել է արտադրական ամբողջ ցիկլը, ավտոմատացված կառավարման համակարգը: Ալեքսան Առաքելյանը վստահեցրել է, որ վերջին ամիսներին սպառումն ավելացել է 5 անգամ:

Հիմա մտածում են նոր սորտեր ներմուծելու մասին, պետք է աճեցնել այնպիսի սորտեր, որոնք եկամտաբեր են և միաժամանակ հասանելի շատերին` Աննա Հակոբյանին առաջիկա պլաններն է ներկայացրել Ալեքսան Առաքելյանը:

Հիմա պետության հետ քննարկում են օդային ճանապարհով հատապտուղ արտահանելու հնարավորությունը, քանի որ ցամաքային ճանապրհով արտահանելը պարբերաբար խնդիրներ է առաջացնում:

Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել:

Բացի ելակի ջերմատներից ընկերությունը ունի հապալասի 2 հա ինտենսիվ այգի,աճեցնում են նաև մոշ, ազնվամորի, հաղարջ, կոկռոշ:

--00—ՅՄ