ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Nad Price

Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանքը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։ 

«Լաչինի միջանցքի արգելափակումն ունի հումանիտար ծանր հետևանքներ և վնասում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խաղաղության գործընթացին։ Մենք հստակ հայտարարել ենք, որ կոչ ենք անում Ադրբեջանին վերականգնել ազատ երթևեկությունը միջանցքով», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։