Փաշինյանը ստորագրել է այնպիսի կետերի տակ, որոնք չարիք են բերել ու բերելու են մեր երկրին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Փաշինյանը ստորագրել է այնպիսի կետերի տակ, որոնք չարիք են բերել ու բերելու են մեր երկրին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԳՇ նախկին պետ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, ՀՀ-ն փչացրել է հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ` չօգտագործելով տրված հնարավորությունները, իսկ հնարավորություններ կան, որոնց ճիշտ օգտագործման պարագայում բազմաթիվ հարցեր կարող են լուծվել։

Հակոբյանի կարծիքով, փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը տեռորի է ենթարկում արցախահայությանը, որ թողնեն հեռանան։ Ըստ նրա՝ Լաչինի միջանցքը անընդհատ փակվելու է, իսկ մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ սադրանքների։

--00—ԱՊ