ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. 16 վարորդ ոչ սթափ վիճակում է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2212 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 12 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 95-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Բացի այդ, 4 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

--00—ԼՄ