Լաչինի միջանցքի փակման ֆոնին զրուցել են Պուտինն ու Ալիևը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Պուտին-Ալիև

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հետաքրքրական է, որ այս խոսակցությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ պաշտոնական Բաքվի կողմից քշվել են Լաչինի միջանցք ու փակել այն։

--00—ՅՄ