Ս. Հակոբ Մծնբնա հայրապետի հնգօրյա պահքի առթիվ եկեղեցիներում պատարագ կմատուցվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

o0q8uk4illlcji2vq0e2

Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ: Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը:

Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Qahana.am-ը գրում է, որ այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։

--00—ՅՄ