Սադրանքի հերթական փորձը՝ Շուշիի հարակից հատվածում․խաղաղապահները կանխել են ադրբեջանական շոուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

511c6bb9f47bba34c6b188611e73fb25_M

Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։

Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից»։

--00—ՅՄ