Ի գիտություն՝ «Դավինչի» տուրիստական ընկերության գործողություններից տուժած քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot 2022-12-07 173015

«Դավինչի» տուրիստական ընկերության տնօրենի և աշխատակիցների հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիներին տեղեկացնեմ, որ թիվ ՍնԴ/3222/04/21 սնանկության գործով Դատարանը 16.11.2022 թվականի որոշմամբ բավարարել է ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը և թույլատրել է ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար բանկում գրավադրված՝ տնօրենին պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Նշված գիրծընթացն ապօրինի է, քանի որ քրեական վարույթով քննիչի որոշմամբ կալանք է դրված գույքերի վրա, ինչի մասին տեղեկացված է եղել նաև սնանկության գործով կառավարիչը։ Ինձ լիազորած 20 տուժողների անունից նշված ապօրինության կապակցությամբ դիմելու եմ ՀՀ գլխավոր դատախազությունը, մյուս տուժողներն իրենց օրինական շահերը պետք է ներկայացնեն ինքնուրույն»։

--00—ՅՄ