ՀՀ-ն ԼՂ-ում որևէ զինված միավորում չունի՛, ԼՂ-ն ՊԲ բանակ ունի, որը պաշտպանում է տեղի հայությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

 

ՀՀ-ն ԼՂ-ում որևէ զինված միավորում չունի՛, ԼՂ-ն ՊԲ բանակ ունի, որը պաշտպանում է տեղի հայությանը։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ նախատեսված հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին։

«ԼՂ Պաշտպանության բանակի անվանումն ինքնին հուշում է, որ այդ միավորման առաքելությունը արցախահայության ինքնապաշտպանությունն է, ինչն այսօր առավել քան երբևէ պահանջված է։ Արցախահայության վրա շարունակում են կրակել, տարատեսակ ճնշումների են ենթարկում», - նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով նաև՝ երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների գոյաբանական վտանգը, հնարավոր կլինի քննարկել նաև այլ սցենարներ։

Մանրամասները՝ տեսանյութում։