Պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ. Սայաթ Շիրինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

63

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սայաթ Շիրինյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ԿԸՀ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ իմ դիմումը։
Պաշտոնը իմ համար երբեք չի եղել ինքնանպատակ, առավել ևս ինքնանպատակ չի կարող լինել երկրի ներկայացուցչական մարմնի մանդատը։
Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ, խնդրում եմ, հարգանքով վերաբերել իմ անձնական որոշմանը։
Իմ համոզմունքներում ու մոտեցումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ ամեն գնով ազատվել ապազգային իշխանություններից։
Ավելորդ շահարկումները կանխելու համար հայտնում եմ, որ եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը։
Վստահեցնում եմ նաև, որ ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու եմ ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքերում»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունն ԱԺ–ում, պատգամավորները վայր են դրել մանդատները։ Ցուցակով իրենց փոխարինող պատմաբան Ռուբեն Մելքոնյանը ևս հրաժարվել էր պատգամավորական մանդատից։ 

--00—ԻԴ