Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ալիևի և Փաշինյանի հանդիպման անցկացմանն իր տարածքում․Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

6

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա մինչև տարեվերջ։

Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպման վերաբերյալ որոշակի ըմբռնում ձեռք բերվի, ապա այդ մասին կհաղորդվի։

--00—ԻԴ