«Հայաստան» դաշինքի հերթական համարը հրաժարվում է պատգամավորական մանդատը վերցնելուց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

a6726d51-d45d-48e2-b7b2-ceb4eacb7c55.jpg

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հերթական համարը՝ Մարիա Պետրոսյանը, հրաժարվում է պատգամավորական մանդատը վերցնելուց։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Հարգելի Հայրենակիցներ,
Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը: Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ: Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու այս պատուհաս իշխանությունից ազատվելը, մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելը: Շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո»:

--00--ԶՀ