«Կալաշնիկովի» երեք ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, հրազենների փամփուշտներ․ոստիկանությունը հորդորում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ 

Մասնավորապես, արձանագրվել են «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգի, հայկական արտադրության մեկ ինքնաձիգի, հրացանի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի, պայթուցիչներով նռնակների, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ 

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ