Բաքվի և Անկարայի զորավարժությունն ուղղված է Իրանի և Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Թուրքիան և Ադրբեջանը Իրանի սահմանին անցկացվող զորավարժությունների ժամանակ իրականացնում են գետեր անցնելու վարժություններ, որը ցույց է տալիս, որ նրանց թիրախը հարևան երկիրն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Պետք է դիտարկել Արևմուտքի և Իրանի լարված փոխհարաբերությունները, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում Թուրքիան է», - նշել է նա։ 

Ըստ Օհանյանի՝ «Թուրքիան ու Ադրբեջանը չեն հանգստանա, մինչև չփորձեն վերցնել այսպես կոչված «միջանցքը», որն անցնում է Սյունիքով»։

«Այս զորավարժություններից մեր Զինված ուժերը պետք է լուրջ հետևություններ անեն։ Մինչև Ադրբեջանն իր մռթին չստանա, չի հանգստանա», - հավելել է ՀՀ պաշտպանության նախկին ղեկավարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ