Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից է, դրա շնորհիվ կարողացանք հառնել 1988-ի ավերակներից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

4

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է.

«Այսօր 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։

Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում և խոնարհվում ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առաջ, կիսում նրանց հարազատների ցավը:

Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է:  Նաև դրա շնորհիվ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից։

Նորը ստեղծելը, նորը կառուցելը և, դրա կողքին, նաև հինը վերականգնելը, նրան նոր շունչ տալը զոհերի հիշատակը հարգելու լավագույն ճանապարհն է»:

--00—ԼՄ