Հայի նկատմամբ բռնություն կիրառած 2 ադրբեջանցու դատապարտել են 8 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

befunky_collage_76.thumb_

Ուկրաինայի դատարանն Ադրբեջանի քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկերոջը՝ Սուբխան Գուլիևին, առևանգման, խուլիգանության և զենք-զինամթերք պահելու համար դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Վերջիններս կալանավորվել են 2021 թվականի հունիսին՝ Կիևում։

Նշվում է, որ նրանք բռնություն են կիրառել Իսպանիայի՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ:

--00—ՅՄ