Շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ վարորդը, բուժքույրն ու բժիշկը տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

8931816067bcd07f2b8d88dd841b51d0

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հայտվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վթարի փաստով՝ Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենան հաշվառված է շտապօգնության ծառայության հաշվեկշռում։ 

Վիրավորներից Արմենուհի Գ․-ն բուժքույր է, իսկ Կարեն Ա․-ն՝ բժիշկ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք մեկնում էին կանչի վայր։

--00—ՅՄ