Փրկարարները մարել են Արագած գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

65

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել է տան հյուրասենյակը (15 քմ)՝ գույքով:

--00—ԻԴ