Փարաքարում անասնագոմի տանիքում այրվել է անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

6

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։24-ին, մարվել՝ 11։33-ին։

--00—ԻԴ