Բաքուն «անօրինական» է անվանել Իրանի քաղաքացիների այցը Արցախ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սդ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Լեռնային Ղարաբաղի տարածք են ժամանել Իրանի 14 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է regnum.ru-ն։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանցիների այցն Արցախ համարել է  անօրինական ու հավելել, որ այն խախտում է իրենց երկրի օրենսդրությունը։

«Ցանկացած արտասահմանյան այց Ադրբեջանի տարածք պետք է իրականացվի Ադրբեջանի ազգային օրենսդրությամբ սահմանված կանոնների, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների համաձայն», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Տեղեկատվությունը ճշտելու համար համապատասխան նոտա է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 1-ին այցելել են Արցախ առանց ադրբեջանական կողմի իմացության։

--00—ԻԴ