Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվում է, վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

gf

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ  ժամը 20:00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
24News-ի տեղեկություններով, զինծառայողին տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զինծառայողն այս պահին վիրահատվում է:
Պաշտպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար տարվում է քննություն:

Հերմինե Միքայելյան

--00—ԻԴ