Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում. Արցախի Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

sd

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ 

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։

--00—ԻԴ