21-ամյա կինը «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերելուց հետո տեղափոխվել է «Արմենիա»ԲԿ, որտեղ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

SAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին  Երևանի «Արմենիա» հանրապետական բժշական կենտրոնում իր կինը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։

Արդեն տեղում Դավթի Ն․-ն լրացուցիչ հայտնել է, որ մահացածն իր 21-ամյա կինն է՝ Ծովինար Ն․-ն, ով նոյեմբերի 25-ին «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։  

--00--ԱՀ