Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

98613bac651fe7834ab57a2259c21732_thumb.thumb_.jpg

Ակնհայտ է, որ քիչ առաջ Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է` ինչ ձևական պատճառ էլ բերեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար:

Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը, որն ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն է, նրանց իրական մտադրությունները», - գրել է Թաթոյանը։

--00--ԶՀ