Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանի հեռանալ ՀՀ տարածքից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1098771.jpg

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր, և տեսաուղերձով ցույց տալով Ադրբեջանի սեպտեմբերին կատարած վայրագությունների հետևանքները, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում:

--00--ԶՀ