Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

f6006e5e69e1c7_6006e5e69e21f.jpeg

Քիչ առաջ Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

--00--ԶՀ