Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրավունքի և «Թաթոյան» հիմնադրամի հետ համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի «Արշակ և Սոֆի Գոլստըն» համազգային ճեմարանը կարևոր դեր ունի հայապահպանության գործում։  Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) հրավերով այցիս շրջանակներում շրջել ենք նաև ճեմարանում, խոսել երեխաների հետ, տեղեկացել, որ մի շարք ծրագրերից բացի, դասավանդվում է թե´ արևելահայերեն, թե´ արևմտահայերեն։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հետ համագործակցության մասին»:

--00--ԱՀ