Պետք ա ոչ մի թուղթ չստորագրվի, որ քթներիս չխփեն, թուրքերը մեզ կործանելու քաղաքականություն են վարում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Պետք ա ոչ մի թուղթ չստորագրվի, որ հետո քթներիս չխփեն, թուրքերը մեզ կործանելու քաղաքականություն են վարում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։

Վարդանովի համոզմամբ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ամուր և գրագետ հասարակություն ստեղծել, միայն դա է երկրի անվտանգության ապահովման գրավականը։ Ըստ նրա՝ պետք չի նստել ու սպասել Ֆրանսիայի Սենատին կամ էլ երբ ԱՄՆ նախագահը կարտաբերի ցեղասպանություն բառը, միևնույն է՝ դա ոչինչ չի փոխում։

Վարդանովի պնդմամբ, անհրաժեշտ է թոշակի ուղարկել որոշ գեներալների և առաջ մղել գնդապետներին և փոխգնդապետներին։

--00—ԱՊ