Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

317547360_726949055467138_506471117280983909_n.jpg

Դեկտեմբերի 2-ին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել եմ N բանակային զորամիավորում: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Զորամասերից մեկում հանդիպել եմ հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:

Այնուհետև հանդիպել ու զրուցել եմ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ, հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ:

Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել եմ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:
Շրջայցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:

Այցի ավարտին ծանոթացել եմ զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին»,- գրել է Պապիկյանը:

--00--ԶՀ