Ահազանգ․ Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված, սակրավորները կատարում են որոնողական աշխատանք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ռումբ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Անհայտ անձը ահազանգել է իրավապահ կառույցներից մեկին և հայտնել, որ Սպիտակ քաղաքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված, գրում է shamshyan.com-ը։

Ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է, դատարանի աշխատակիցներին տարհանել են ԱԻՆ Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Այս պահին սարկավորները ներսում կատարում են որոնողական աշխատանքներ։ Ոստիկանությունն էլ պարզում է ահազանգած քաղաքացու ինքությունը։ 

նկար

--00—ԼՄ