Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

65

Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովին ընդունած բանաձևին:

«Լեմկինի ինստիտուտը երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովին՝ թիվ 388 բանաձևն ընդունելու համար, որով Ադրբեջանից պահանջվում է դադարեցնել Հայաստանի դեմ նպատակային ագրեսիան և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Մենք կոչ ենք ենք անում միջազգային հանրության մյուս անդամներին հետևել այս օրինակին և ընդունել նմանատիպ օրինագծեր»,- գրված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի Թվիթերի բլոգում:

--00—ԻԴ