ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Խաչատուրյանը՝ ԱՄԷ փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

l-0x53wh-2000x1166z-0.393.jpeg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերի գործադրմամբ մեր երկրների միջև առկա համագործակցությունն ավելի կընդլայնվի և կխորանա՝ շոշափելի արդյունքներ արձանագրելով տարբեր ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

--00--ԶՀ