Էրիկ Ալեքսանյանը չէր կարող ընտրել առանձին Ա.Ալեքսանյանի հերթապահության օրերը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

31cfb2e8-278b-4c1c-b2f2-3e1c8b42a44e.jpg

Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքում հատուկ ընդգծվում է, որ նա ներկայացրել է համապատասխան միջնորդությունները հենց դատավոր Ա. Ալեքսանյանի հերթապահության օրերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«ԱԱԾ ու դատախազությունը, սակայն, բաց են թողել այն, որ դատավոր Ա. Ալեքսանյանն ու Աջափնյակ-1 դատարանի մյուս բոլոր դատավորները ներգրավված են եղել հերթապահության ոչ միայն միջնորդությունների ներկայացման, այլ նաև ամսվա մյուս բոլոր օրերին: Այս մասին հայտնել է դատարանի նախագահը:

Նշվածից բխում է, որ որպես այդպիսին չեն եղել դատավոր Ա.Ալեքսանյանի հերթապահության օր\օրեր ու հետևապես Է.Ալեքսանյանը չէր էլ կարող խնդրահարույց միջնորդությունները ներկայացնելու համար ընտրել առանձին Ա.Ալեքսանյանի հերթապահության օրերը»,- գրել է Հարությունյանը։

 --00--ԶՀ