Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի պատժամիջոցների բանաձևը. Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ն

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը գրում է.

«Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին մեր երկրի և ժողովրդի համար այսչափ կարևոր բանաձևը ներկայացնելու և ընդունելու համար:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամության համատեքստում այս փաստաթուղթը իրավամբ հերթական համատեղ ձեռքբերումն է։

Այն գալիս է վերահաստատելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ խթան հանդիսանալով դրանք ընդլայնելու և խորացնելու համար։

Շնորհակալ ենք»։

--00—ԼՄ