Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, զրուցել զինանձնակազմի հետ, լսել խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N  զորամաս:

Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին, 
պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության
կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին:

Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, նախարար
Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

--00—ԼՄ