ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ս

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 4 թափուր տեղերի  համար առաջադրել է 3-ական թեկնածու:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի  թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ  թեկնածուները.

1. Արման Թովմասյան

2. Վահագն Թորոսյան

3. Արգիշտի Ղազարյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ  թեկնածուները.

1. Լուսինե Աբգարյան

2. Ռուբիկ Մխիթարյան

3. Դավիթ Վեքիլյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 2 թափուր տեղերի համար առաջադրվել են հետևյալ  թեկնածուները. 

1. Լիզա Գրիգորյան

2. Լիլիթ խաչատրյան

3. Արման Կուրեխյան
 

1. Անահիտ Թումանյան

2. Անի Մխիթարյան

3. Աղասի Մկոյան»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

--00—ԻԴ